11/03/2014 10:54
2013թ-ին Հայաստան է ուղարկվել 57.8 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների. 2013թ. հունվար-դեկտեմբերին մարդասիրական օգնության կարգով ՀՀ են ներմուծվել 4 024.3 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 23.6 մլրդ. դրամ կամ 57.8 մլն. ԱՄՆ դոլար:
Ստացված օգնության 50.1%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը , 8.6%-ը` սարքեր և ապարատները, 8.9%-ը` մանածագործական իրերը, 8.0%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 8.2%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.6%-ը` կոշկեղենը, գլխարկները, հովանոցները, 2.8%-ը` պատրաստի սննդի արտադրանքը, 3.3%-ը` ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը, իսկ 6.5%-ը` մնացած ապրանքները:
Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: