11/03/2014 13:46
Քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծը և դրան հարակից մեծ թվով օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը: Կողմ քվեարկեց 71 պատգամավոր, դեմ՝ 2-ը, ձեռնպահ 37 պատգամավոր:
Նշենք, որ այս նախագծով քննչական կոմիտե կստեղծվի, որի կազմում գործելու էին ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչական մարմինները:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ կոմիտեն պետք է ղեկավարի ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Երբ Աղվան Հովսեփյանը դառնա երիտասարդ թոշակառու, կսկսի պայքարել. Փաշինյան
Աղվան Հովսեփյանը կղեկավարի միասնական քննչական մարմնի հանձնաժողովը