11/03/2014 14:00
Թեյլոր Սվիվթը հռչակվել է տարվա ամենաբարձր վարձատրվող երգչուհի
Billboard ամսագրի տվյալներով, տարվա ամենաբարձր վարձատրվող երգչուհին 23-ամյա քանթրի ոճի կատարող Թեյլոր Սվիվթն է:
Utro.ru-ի փոխանցմամբ, Սվիվթը 2013թ.-ին վաստակել է մոտ 40 միլիոն դոլար, իսկ հիմնական եկամուտի աղբյուրը գոյացել է նրա վերջին Red ձայնասկավառակի վաճառքից:
2-րդ տեղում նույնպես քանթրի ոճի կատարող Քեննի Չեսնին, ով տարվա ընթացքում վաստակել է 33 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է երաժիշտ և դերասան Ջասթին Թիմբերլեյքը: