12/03/2014 17:21
Նախարարի որդին հետախուզվել է դասալքության և գողության համար. Pastinfo.am
«Փաստինֆոին» որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ սպորտի և և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի ամերիկյան բավական ուշագրավ քրեական անցյալից:
Ըստ աղբյուրի՝ հայտնի է, որ աշխարհահռչակ ծանրամարտիկի որդին ԱՄՆ-ից արտաքսվել է հատկապես այս փաստերի ի հայտ գալու հետևանքով: Դրանցից առաջինը ԱՄՆ քաղաքացու կեղծ անձնագիր ունենալն է: Ըստ ԱՄՆ իրավապահների՝ Դավիթ Վարդանյանը դեռևս Գյումրիում, թերևս հոր ունեցած կապերի շնորհիվ կեղծել է ծննդյան տարեթիվը` 1984-ից դարձնելով 1986: Դրա շնորհիվ նա կարողացել է բավարարել ԱՄՆ օրենսդրությամբ նախատեսված` ծնողների միջոցով այդ երկրի քաղաքացիություն ստանալու տարիքային շեմը:
Իսկ 2000թ., երբ լրացել է Դավիթ Վարդանյանի 16 տարին, նա Գյումրի քաղաքի անձնագրային բաժնի կողմից ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել: Ավելի ուշ՝ զորակոչի տարիքը լրանալուց հետո, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով` ժամկետային ծառայությունից խուսափելու համար:
Հավելենք, որ ԱՄՆ իրավապահների կողմից Դավիթ Վարդանյանը նախկինում կասկածվել է նաև թմրամիջոցների ապօրինի տնօրինման, գողության ու կողոպուտի համար:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: