12/03/2014 11:19
Մոսկվայի դատարանը պարտավորեցրել է «Նաիրիտին» վճարել 25 մլն դոլարի պարտքը
Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է Մեժգոսբանկի հայցը հայկական «Նաիրիտ» գործարանի դեմ` առգրավվել 25.183 մլն դոլար, պահանջով: Այս մասին հաղորդում է regnum-ը:
«Նաիրիտը» ներկայացնում է Rhinoville Property Limited ընկերությունը: Մոսկվայի արբիտրաժային դատարանը հունվարին բավարարել է Մեժգոսբանկի հայցը Rhinoville Property Limited ընկերության դեմ` բռնագան4ել 107.95 մլն դոլար:
Մասնավորապես, դատարանը պարտավորեցրել է բռնագանձել 68.6 մլն դոլար հիմնական պարտքը, ինչպես նաև` վարկի տոկոսները:
Մեժգոսբանկի ներկայացուցիչը դատարանում նշել է, որ Rhinoville Property Limited ընկերությունը դադարել է 2010 թ-ի հունվարից վճարել վարկի տոկոսները: Բանկը 2006թ-ին Rhinoville Property Limited ընկերության համար 70 մլն դոլարի վարկային գիծ է բացել:
Գործը լսվել է պատասխանողի բացակայության պայմաններում: Հաղորդվում է, որ վերջինս պատշաճ կերպով ծանուցվել է:
Նշենք, որ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում մոնոպոլ արտադրում էր քլորոպրենային կաուչուկ, 2006թ-ին «Նաիրիտի» 90 տոկոս ակցիաները վաճառվեցին բրիտանական Rhinoville Property Limited ընկերությանը 40 մլն դոլարով, մնացած 10 տոկոսը պատկանում են Հայաստանին: 2010 թ-ի ապրիլից գործարանի աշխատանքը դադարեցված է: