12/03/2014 09:32
Հանգիստ խոսեք. ԱԺ միջանցքների տեսախցիկները դեռ միացված չեն համակարգին
Շուրջ մեկ ամիս է, ինչ ՀՀ Ազգային ժողովի շենքի տարածքում և անգամ միջանցքներում ինտենսիվ ձևով տեսախցիկներ են տեղադրվում։ Ու թեև արդեն տևական ժամանակ է, ինչ ԱԺ պատագմավորներն ու աշխաատկիցներն ամեն կերպ խուսափում են զրուցել միջանցքներում, որպեսզի չնկարահանվեն, այնուամենայնիվ, «Ժողովուրդը» պարզել է, որ ԱԺ անվտանգության համակարգը դեռ չի գործում, տեսախցիկները դեռ շարունակվում են տեղադրվել և չեն միացվել համակարգին։
ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը «Ժողովրդի» թղթակցի հետ զրույցում ասել է. «Տեսախցիկների տեղադրման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, մինչև մարտ ամսվա վերջը կավարտենք աշխատանքներն ու մեր անվտանգության նոր համակարգը կսկսի գործել»։