12/03/2014 09:52
Վարդան Պետրոսյանի պաշտպան. Դատական նիստը կհետաձգվի
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը այսօր հետաձգվելու է: Վերջինիս պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում նշել է, որ դիմում է ներկայացրել դատարան` նիստը հետաձգելու խնդրանքով. «Չնայած, որ դատը հետաձգվելու է, որոշել են Վարդան Պետրոսյանին բերել դատարան, ինչի իմաստը ես չհասկացա: Ես դիմում մեջ ներկայացրել եմ, որ բանակցային փուլ է գնում Վարդան Պետրոսյանի և տուժողների միջև, և եթե բոլոր ապացույցները ներկայացնեմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, այդ բանակցությունը կձախողվի, ինչի արդյունքում վտանգի տակ կդրվի տուժած աղջկա առողջությունը, որը այս պահին ամենակարևորն է»,- ասել է Ն. Բաղդասարյանը: