13/03/2014 09:54
ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումը տարբերվում էր ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումից
Երեկ ԲՀԿ կոնսոլիդացիայի կոչերի շրջանակներում կայացավ երկրորդ՝ ԲՀԿ-ՀԱԿ «շատ ստացված» հանդիպումը, որը սակայն որոշակիորեն տարբերվում էր ԲՀԿ-ՀՅԴ և առաջիկայում սպասվող «Ժառանգություն» հանդիպումից: Խոսքը հանդիպման մասնակից առաջին դեմքերի ֆորմատի մասին է:
Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ն այդ հանդիպմանը գնացել էր առաջին դեմքի՝ Հրանտ Մարգարյանի մակարդակով, նույնը սպասվում է նաև «Ժառանգության» դեպքում. հանդիպման կգնա անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ ՀԱԿ դեպքում, «Ժամանակի» տեղեկություններով, բացառությունը արվել է հենց Գագիկ Ծառուկյանի պահանջով: