13/03/2014 11:45
Մարդու արյան և դոնորության մասին օրենքում փոփոխություններ կատարվեցին
Այսօր գործադիրը հավանություն տվեց «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
Փոփոխությունները պայմանավորված է արյան և դրա բաղադրամասերի դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման գործընթացի բարելավման, ինչպես նաև` ՀՀ քաղաքացիների առողջության պահպանման համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությամբ:
Առաջարկվում է օրենքի դրույթների տարընթերցումները և կիրառման բնագավառում հնարավոր խնդիրները բացառելու, իրավական ակտի որոշակիությունը ապահովելու նպատակով Նախագծի 2-րդ հոդվածով փոփոխման կամ նոր խմբագրությամբ շարադրել օրենքի այնպիսի առանցքային հասկացություններ, ինչպիսիք են մարդու արյան և արյան բաղադրամասերի դոնորություն, փոխներարկումային բժշկական օգնություն, արյան ռեեստր հասկացությունները, տրվում են արյան ազգային ծառայության և արյան պետական պաշարի հասկացությունները:
Ներկայացված են նաև մի շարք փոփոխություններ: