13/03/2014 13:01
ԱԺ էթիկայի հանձնաժողովի առաջին նիստը կգումարվի մարտի 17-ին
ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մարտի 17-ին` ժամը 10-ին, կգումարի այս տարվա ընթացքում իր առաջին նիստը:
Օրակարգում «Եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների, Գրիշա Բալասանյանի, Աննա Եղիազարյանի, Սարգիս Խանդանյանի և Հակոբ Կարապետյանի, ինչպես նաև` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումները:
Նշենք, որ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահն է Հանրապետական խմբակցության ղեկավար Հովհաննես Սահակյանը, իսկ անդամները` ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ-ից` Աղվան Վարադանյանը, «Ժառանգությունից»` Թևան Պողոսյանը:
Նախորդող հրապարակում՝ Եզդիներն՝ ընդդեմ Մանվել Բադեյանի