14/03/2014 09:31
Սամվել Ալեքսանյանը վիսկի է արտահանում իրաքյան Քուրդիստան
Բանից պարզվում է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը սկսել է վիսկի արտադրել և ուղարկել իրաքյան Քուրդիստան: Միայն այս տարվա հունվարին Իրաք է արտահանվել մոտ 200 հազար լիտր վիսկի:
«Լավ է, իհարկե, որ Հայաստանից ինչ-որ բան է արտահանվում: Իսկ թե ինչու հատկապես վիսկի և հատկապես Քուրդիստան՝ կարելի է միայն ենթադրել:
Ի դեպ՝ արտահանվող վիսկին հայկական բրենդ չունի, բրենդն իրաքյան պատվիրատուներն իրենք են ընտրում: Պարզ ասած՝ վիսկին այստեղից ուղարկվում է, իրենք այնտեղ ինչ շշի մեջ ուզում լցնում են ու անունն ինչ ուզում՝ դնում են: Տեղն է նրանց: Իսկ ահա մեզ համար միակ մտահոգիչ փաստն այն է, որ Սամվել Ալեքսանյանի հավաստմաբ՝ իրենք արդեն վիսկիի համար առանձին արտադրմաս են կառուցել: Մնում է հուսալ, որ ամբողջ արտադրանքը կարտահանվի Իրաք, և հայկական շուկայում երբևէ չեն հայտնվի «Սինգլ Մալաթիա», «Չիվաս Ռեգուլյար» և այլ անվանումներով վիսկիներ»,- գրել է «Չորրորդ իշխանությունը»: