14/03/2014 09:13
Այսօր նախատեսվում է Գ. Ծառուկյանի և Ր. Հովհաննիսյանի հանդիպումը
Ոչ իշխանական ուժերի հետ նախաձեռնած հանդիպումների շրջանակում այսօր նախատեսվում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպելու է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ հրավեր ստացել են, քննարկում են ժամկետներն ու ձևաչափը:
ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը «Ժառանգության» հետ հնարավոր հանդիպման մասին ասել է հետևյալը. «Ես չեմ պայմանավորվել, չեմ կարող ասել, անկեղծ ասած։ Ենթադրում եմ, նախնական վաղն է (այսինքն՝ այսօր-խմբ), այո»։
Թերթի թղթակցի հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն է՞լ է մասնակցելու հանդիպմանը, Մարգարյանը պատասխանել է. «Ենթադրում եմ։ Կարծում եմ, այո»: