15/03/2014 10:57
Նախորդ շաբաթ անհետացած մալազիական Boeing-777-ը առևանգվել է
Մարտի 7-ին անհետացած Malaysia Airlines-ին պատկանող Boeing-777, առևանգվել է: Նման եզրահանգման են եկել մալազիացի քննիչները, ովքեր հետաքննում են ինքնաթիռի անեհատցման գործը:
Associated Press-ի փոխանցմամբ` նրանք կասկածում են, որ ինքնաթիռն առևանգվել է օդաչուներից մեկի կամ ինչ-որ կողմնակի անձի կողմից:
Բանն այն է, որ ռազմական ռադարների տվյալներով՝ ինքնաթիռը միտումնավոր փոխել է ուղղությունն ու ուղևորվել դեպի Անդամանյան կզիներ:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը տեղափոխում էր 239 մարդ: Անհետացումից հետո ինքնաթիռից մի անգամ թույլ ազդանշաններ են ստացվել, սակայն գտնել այն չի հաջողվել: Նշենք, որ ինքաթիռի վթարի վարկածը մինչ այս պահը չի հաստատվել, քանի որ ոչ մի բեկոր կամ վթարի հետք չի հայտնաբերվել:
Նախորդող հրապարակումներ՝ 239 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը ընկել է Հարավ-չինական ծովը
Մալազիայից Պեկին թռչող ինքնաթիռը կորել է. Օդանավում եղել է 239 մարդ