15/03/2014 09:25
Վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ-ում հայտարարվի ապրլի 28-ին
«Մեր ձեռքի տակ է հայտնվել ոչ իշխանական 4 ուժերի գործողությունների ժամանակացույցը: Ըստ այդմ, 4 ուժերը մարտի 20-ին պատրաստվում են հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ:
Անվստահության գործընթացը, սակայն, որը շուրջ 3 ամիս քննարկվում է, մարտի 24-27-ի ԱԺ քառօրիայում տեղ չի գտնի, փոխարենը, ըստ նախնական տվյալների, վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ-ում կհայտարարվի ապրլի 28-ին, իսկ մինչ այդ՝ ապրլի 20-25-ը տեղի կունենա հանրային քննարկումներ՝ 4 ուժերի անվստահության նախաձեռնության ու նրանց կողմից պատրաստած առաջնահերթ գործողությունների ծրագրի շուրջ:
Ապրիլի 28-29-ին նախատեսվում է ցույց անցակցնել ԱԺ-ի դիմաց: Իսկ առաջիկա՝ մարտի 24-ի քառօրիայում նույն ուժերը պատրաստվում են պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ մի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծ մտցնել օրակարգ: Խոսքը նկարահանող սարքերի, արագաչափերի, կարմիր գծերի հիմքերը, գործադրման կարգերը, ներդրումների իրական չափերը ուսումնասիրելու ժամանակավոր հանձնաժողովի մասին է»,- գրել է «Հայկական Ժամանակը»: