17/03/2014 15:31
«Դեմ եմ» խումբն այսօր հրավիրում է գեղարվեստական միջոցառման
Այսօր, տարբեր թատրոնների դերասանների մասնակթությամբ տեղի է ունենալու գեղարվեստական միջոցառում՝ իրազեկման ակցիա ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների:
Այս մասին տեղեկացնում է «Դեմ եմ» խումբը: Միջոցառումները տեղի կունեննա Ա. Բաբաջանյանի արձանի մոտ՝ ժամը 19:00-ին, Շ. Ազնավուրի հրապարակում՝ ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում՝ ժամը 20:00-ին:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը»:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նախատեսել, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նիստը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան:
Հունվարի 24-ին ՍԴ-ն մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Մինչ ՍԴ-ի նիստը՝ մարտի 22-ին «Դեմ եմ» խումբը պատրաստվում է ցույց անցկացնել:
Նախորդող հրապարակումներ՝
Մարտի 22-ին «Դեմ եմ»-ը հավաք-երթ կանցկացնի
Քաղտեխնոլոգ. Եթե կուտակայինի հարցը արագ չլուծվի, պայքարը կքաղաքականացվի
Պարտադիր կուտակայինին ԴԵՄ են նաև մետրոպոլիտենի աշխատակիցները
Օպերայի աշխատակիցների այլընտրաքային ֆինանսավորման հարցը կքննարկվի
Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները ցույց են անում
«Դեմ եմ» նախաձեռնությունը՝ գործատուներին. Մի կատարեք պահումներ
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կասեցվել է մինչև դատաքննություն
ՏՏ մասնագետները հայտարարություն են տարածել. «Կառավարությունը խուլ է»