18/03/2014 19:08
Արոնյան-Կրամնիկ պարտիան խաղաղ ելք ունեցավ
Խանտի-Մանսիյսկում ընթացող աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը մրցեց Վլադիմիր Կրամնիկի հետ: Գրոսմայստերները 4-րդ տուրից հետո վաստակել էին 2.5-ական միավոր և հանգրվանել մրցաշարային աղյուսակի 2-րդ և 3-րդ հորիզոնականներում:
5-րդ տուրում Արոնյանը խաղում էր սևերով: 60-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքի` կիսելով միավորը: Անդրեյկին-Անանդ և Կարյակին-Մամեդյարով պարտիաները ևս խաղաղ ելք ունեցան, և միայն Սվիդլերը կարողացավ հաղթել Տոպալովին:
5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնա գլխավորել աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդը: Արոնյանը, Կրամնիկն ու Սվիդլերն իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր: Հաջորդ տուրում Արոնյանը կմրցի Դմիտրի Անդրեյկինի հետ:
1. Անանդ 3,5
2. Արոնյան 3
3. Կրամնիկ 3
4. Սվիդլեր 3
5. Տոպալով 2
6. Կարյակին 2
7. Մամեդյարով 2
8. Անդրեյկին 1.5