18/03/2014 09:25
Իշխանությունը որոշել է մասնատել ԲՀԿ-ն
Ինչպես երևում է՝ ՀՀ գործող իշխանությունը որոշել է մասնատել ԲՀԿ-ն։ Բայց դա անում է բավականին գրագետ, ընտրում է կուսակցությունում եղած բարձր վարկանիշ ունեցող մարդկանց և առանցքային պաշտոնների նշանակում՝ թեկուզ եղբայրական հանրապետությունում։ Օրերս հայտնի դարձավ, որ ԲՀԿ խորհրդի անդամ Հարություն Քուշկյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի առաջարկով նշանակվել ԼՂՀ առողջապահության նախարար։
«Ժողովրդին» հայտնի է դարձել, որ առանցքային պաշտոնի առաջարկ է ստացել նաև մեկ այլ ԲՀԿ–ական՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը։ Երեկ թերթը փորձել է Գրիգորյանից պարզել լուրի իսկությունը, սակայն նա հրաժարվել է պատասխանել՝ բավարարվելով երկու բառով «no coment»: Իսկ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի հետ թերթին չի հաջողվել կապվել: