18/03/2014 17:18
Ինձ համար հայհոյախոսության թեման փակված է այնքան, քանի նախարար եմ. Tert.am
Երևանում այսօր տեղի է ունեցել Արդարադատության ակադեմիայի բացման արարողությունը, որին մասնակցում էին Նախագահ Սերժ Սարգսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով պատասխանել է լրագրողների հարցերին։ Tert.am–ի հետ ճեպազրույցում նախարարը անդրադարձել է մոտ մեկ ամիս առաջ Ազգային ժողովում իր հետ կապված միջադեպին՝ պատասխանելով հարցին, թե կարելի է արդեն արձանագրել, որ միջադեպն այլևս հարթված է:
- Պարո՛ն նախարար, պատգամավոր Արմեն Ռոստոմյանի հետ Ձեր հայտնի միջադեպից անցել է մեկ ամիս, կարո՞ղ ենք արձանագրել, որ այն այլևս հարթված է:
-Գիտե՞ք, Ազգային ժողովում հնչեցված հայհոյանքը ես միջադեպ չեմ համարի, և ընդհանրապես, հայհոյախոսությունն իմ լեքսիկոնում բացակայում է, բայց եթե որևէ մեկը որոշի, որ կարող է այդկերպ ինձ հետ խոսել, ապա ես նրան կարող եմ որակել և կորակեմ արտաբերած բառի բառարանային բոլոր իմաստներով և ինչու չէ՝ նաև հարակից բառերով: Միգուցե իր կենսագրության համար պետք կգա:
Ես կարծում էի, որ Ձեր նշած անձը կկարողանար իր մեջ ուժ գտնել և ներողություն խնդրել այն լսարանից, ում հասանելի է եղել իր արտաբերածը, և նախարար Հրայր Թովմասյանից: Հրայր Թովմասյան անձից՝ մարդուց, նա ներողություն խնդրելու անհրաժեշտություն չունի: Ինչպես արդեն նշել եմ, մեր իրականության մեջ նման բառերի օգտագործումն երբեք անպատասխան չի մնում և ներողությունով չի հարթվում՝ պարզապես իմ դիրքը բացառում է այս պահին պատասխանելը: Ինձ համար փակված է այդ հարցն այնքան ժամանակ, քանի դեռ ես նախարար եմ: Ինչ կլինի դրանից հետո, վստահ եմ՝ բոլորը կիմանան:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Նախորդող հրապարակումներ՝ Հրայր Թովմասյանը` ԱԺ ոչ իշխանական ուժերի մասին. «Ղալաթ են անում»
«Չաթլաղ» բառի բացատրությունը փնտրեք Մալխասյանցի բառարանում. Ռուստամյան
Առայժմ թեման փակված է. Թովմասյանը՝ Ռուստամյանի արտահայտության մասին