18/03/2014 10:55
Պուտինը Ղրիմի անկախության ճանաչման մասին հրամանագիր է ստորագրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Ղրիմի Հանրապետության անկախության ճանաճման մասին: Այս մասին ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
«Հաշվի առնելով Ղրիմի ժողովուրդների կամարտահայտումը՝ մարտի 16-ին կայացած հանրաքվեի ժամանակ, ճանաչել Ղրիմի Հանրապետությունը ինքնիշխան ու անկախ պետություն, որի կազմում Սևաստոպոլը հատուկ կարգավիճակ ունի»,- ասված է հրամանագրում:
Նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման օրվանից:
Նշենք, որ մարտի 16-ին կայացած հանրաքվեի ժամանակ Ղրիմի բնակչության 96. 77 տոկոսը կողմ է քվերակել Ռուսաստանին միանալուն:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ղրիմի ղեկավարները հրաժարվեցին ենթարկվել նոր ժամանակավոր կառավարությանը և օգնություն խնդրեցին Ռուսասատանից, վերջինս էլ նախաձեռնեց հանրաքվեն: Ուկրաինայի իշխանությունները, ԵՄ-ն, և ԱՄՆ-ն հայտարարել են, որ հրաժարվում են ընդունել հանրաքվեի արդյունքները:
Նախորդող հրապարակում՝ Արցախի ԱԳՆ. Ղրիմի հանրաքվեն ինքնորոշման իրավունքի իրականացման դրսևորում է