18/03/2014 10:43
Գերագույն Ռադան խզում է դիվանագիտական կապերը Ռուսաստանի հետ
Ուկրաինացի պատգամավոր Օլեգ Լյաշկոն Ռադա է ներկայացրել ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման և ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ օրինագիծը:
News.siteua.org-ի փոխանցմամբ` օրինագծով երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարից պահանջվում է հայտարարել առաջին մարտական պատրաստություն, Ուկրաինայի զինապարտ քաղաքացիների զորահավաք և ստեղծել ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ:
Նախատեսվում է նաև չեղյալ հայտարարել ՌԴ-ի սևծովյան նավատորմի կարգավիճակի և տեղակայման մասին համաձայնագիրը, ինչպես նաև` դեպի Եվրոպա առաքվող և Ուկրաինայի տարածքով անցնող ռուսական գազի տարանցման համար սահմանել 1000 խմ համար 500 դոլար սակագինը:
Նշվում է, որ օրինագիծը պահանջում է նաև դադարեցնել ռուսական հեռուստա և ռադիո հաղորդումների հեռարձակումների և ռուսական տպագիր մամուլի տարածումը երկրում, որոնք «օգտագործվում են որպես Ուկրաինայի դեմ քարոզչական պատերազմի գործիքներ»: