19/03/2014 09:32
Թեժ պայքար` Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնի համար
Սպասվում է, որ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը թեժ է լինելու: Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ տասը հոգի:
«Հայկական Ժամանակին» հայտնի է դարձել, որ նրանց շարքում են անվանի օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, կամերային երաժշտության տան տնօրեն Արման Ծատուրյանը, Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը: