19/03/2014 11:26
Վարչապետը «Դեմ եմ» շարժմանը երկխոսության կոչ արեց
Այսօր՝ մինչև կառավարության օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմեց «Դեմ եմ» շարժմանը՝ երկխոսության կոչ անելով:
Վարչապետը նշեց, որ ՀՀ-ում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որ թելադրում է իր կանոնները, իսկ կառավարությունը իր գործունեությունը շտկելու, նաև քաղաքացիական հասարակության զարգացմանը խթանելու համար երիտասարդներին ընդառաջ է գնում:
Տ. Սարգսյանի խոսքով՝ երիտասարդները բազմաթիվ նամակներով դիմել են կառավարություն, որտեղ մտահոգություն են հայտնել կուտակային կենսաթոշակայաին ռեֆորմի վերաբերյալ, վարչապետը նաև նամակներից նկատել է, որ երիտասարդները սիրում են և պատասխպանատվություն են զգում երկրի հանդեպ: Նամակների տակ ստորագրել են հազարավոր երիտարսադներ ՏՏ ոլորտից:
«Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք երկխոսության, որովհետև «ամեն ինչ, կամ ոչինչ» դիրքորոշումը անընդունելի է ինչպես մեզ, այնպես էլ քացիական հասարակության պատասխանտու երիտասարդների համար»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ պատրաստ են օրենքները, ռեֆորմները չեն կարող լինել առանց թերությունների, որոնք մատնանշում են ընդդիմադիրները:
Վարչապետը նաև կարևորեց այն հանգամանքը, որ «Դեմ եմ» շարժումն այս ընթացքում զերծ է մնացել քաղաքականությունից:
Նախորդող հրապարակում՝ «Դեմ եմ» խումբն այսօր հրավիրում է գեղարվեստական միջոցառման