19/03/2014 12:48
ՀԷԿ-ի դեմ պայքարող գյուղացիները քարերով փակել են Աշտարակ-Երևան մայրուղին
Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան գյուղերի մոտ կառուցվող ՀԷԿ-ի դեմ պայքարող 7 գյուղերի բնակիչներն այսօր դարձյալ փակել են Աշտարակ-Երևան ճանապարհը: Այս անգամ նրանք պահանջում են, որ իրենց հետ հանդիպի վարչապետը:
«Այդ գյուղերի բնակիչներն իսկապես քարերով փակել են ճանապարհը: Հիմա տեղում աշխատում են իրավապահներն ու պահպանում են հասարակական կարգը»,- այս մասին Aysor.am-հը տեղեկացավ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Քիչ առաջ գյուղացիների հետ հանդիպել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց:
Հիշեցնենք՝ Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան գյուղերի մոտ նախատեսվում է Ապարանի ջրամբարից սնվող ջրատարի վրա ՀԷԿ-կառուցել: Հարակից յոթ գյուղերի բնակիչները դեմ են այդ ՀԷԿ-ի կառուցմանը, քանի որ համոզված են՝ դրա կառուցումից հետո իրենք պարզապես ոռոգման ջուր չեն ունենա և գյուղերի եկամտի միակ աղբյուր հանդիսացող այգիներն ուղղակի կչորանան:
Նախորդող հրապարակումներ՝ Արմեն Գևորգյանը չի պատրաստվում հանդիպել Արագածոտնի մարզի գյուղացիներին
ՏԿ նախարարի և ՀԷԿ-ի դեմ բողոքող գյուղացիների հանդիպում այսօր նախատեսված չէր