20/03/2014 10:00
Արցախի ժողովուրդն իր ձայնը տվել է անկախ պետականությանը. Դավիթ Բաբայան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ժողովուրդի» հետ զրույցում, խոսելով Արցախը Ռուսաստանի կազմի մեջ ներառելու առաջարկի մասին, հայտարարել է. «Արցախի ժողովուրդն իր ձայնը տվել է անկախ պետականությանը: Աշխարհում հայության թիվը 10մլն է, Արցախի բնակչության թիվը՝ 150.000 է, ՀՀ-ի բնակչության թիվը 3 մլն: Այսքանից հետո, մի քանի հոգու կարծիքը լսելով, ասում են՝ չլինի՞ Արցախը պետք է միանա այլ պետությանը:
Ախր մենք միասին ենք չէ՞ կառուցել Արցախը: Ինձ համար ցավալի է, որ բոլորը քննարկում են մեկ մարդու հայտարարությունը: Կամ մեկնաբանում են ՌԴ-ի մեկ այլ քաղաքական գործչի հայտարարությունը (նկատի ունի Ժիրինովսկուն-խմբ.), ով արտահայտել է իր կարծիքը: Ես չեմ հասկանում ՝ ինչո՞ւ պետք է արձագանքենք»: Ըստ Բաբայանի՝ կան մարդիկ, ովքեր սպասում են այդպիսի հայտարարությունների, որպեսզի հիշեցնեն իրենց մասին: