20/03/2014 13:20
Մամիկոն Խոջոյանին վիրահատեցին. Բժիշկների հսկողության տակ է
Մարտի 4-ին ադրբեջանական գերությունից ազատված 77-ամյա ծերունի Մամիկոն Խոջոյանին նախօրեին վիրահատել են: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մամիկոն Խոջոյանի աղջիկը՝ Հեղինե Վարդազարյանը:
«Երեկ երեկոյան վիրահատեցին ձեռքը: Բժիշկներն ասում են, որ ամեն բան լավ է անցել, բայց իր գիտակցությունը տեղը չի: Հիմա բժիշկների հսկողության տակ է»,- ասաց Հեղինե Վարդազարյանը:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանն Ադրբեջանում էր հայտնվել այս տարվա հունվարի 28-ին: Մարտի 4-ին նրան Հայաստան էին վերադարձրել: Բժիշկների զննությունից հետո ծերունու մարմնի վրա հայտնաբերվել էին խոշտանգման բազմաթիվ հետքեր:
Նախորդող հրապարակումներ՝ Մամիկոն Խոջոյանին վաղը կվիրահատեն
Մամիկոն Խոջոյանին Ադրբեջանում տանջել են. Նա ունի հրազենային վնասվածք