20/03/2014 09:32
Հետո էլ ասում են՝ կառավարությունը չի մտածում մասնավոր բիզնեսի մասին
Մամուլի տեղեկությունների համաձայն, կառավարությունն առաջիկայում ընդունելու է Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների պետհամարանիշների նոր «դիզայնը»: Հիմնական փոփոխությանը լինելու է այն, որ տառերի չափերը մեծանալու են։
«Իսկ պատճառն այն է, որ արագաչափերն ու տեսախցիկները հաճախ չեն տարբերում իրար նման տառերը» և մեկնաբանել. «Հետո էլ ասում են՝ կառավարությունը չի մտածում մասնավոր բիզնեսի մասին։ Տեսնո՞ւմ եք ինչպես է մտածում։ Նույնիսկ հատուկ որոշմամբ պայմաններ է ստեղծում, որ ոչ մի վարորդ պատահաբար տուգանքից «չպլստա»: Ճիշտ է, դրա փոխարեն կարող էր պահանջել, որ «տնտեսվարողը» ավելի հզոր տեսախցիկներ տեղադրի, բայց դա լրացուցիչ բեռ կլիներ մասնավոր բիզնեսի վրա»,-գրել է «Չորրորդ իշխանությունը»։