20/03/2014 09:45
Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ԲՀԿ-ում չի քննարկվել
Չնայած ԲՀԿ-ն երեկ մեծ հանդիսավորությամբ միացավ կառավարության հրաժարականի ոչ իշխանական ուժերի պահանջին, ԲՀԿ-ում ոչ բոլոր պատգամավորներն են տեղյակ, որ նման պահանջ գոյություն ունի: Հարցը նախապես ԲՀԿ-ականների հետ չի քննարկվել, նրանց կարծիքը որևէ մեկը չի հարցրել:
Մասիսից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Տիգրան Ստեփանյանը երեկ «Ժամանակի» հարցին ի պատասխան ասել է. «Ես մեկ շաբաթ է՝ ստեղ չեմ եղել, ինձ հետ ոչ մի բան չի քննարկվել»: Հարցին՝ տեղյա՞կ էլ չեք, որ ԲՀԿ-ն պահանջում է կառավարության հրաժարականը, Ստեփանյանը պատասխանել է. «Մամուլից եմ տեղեկացել:… Միգուցե քննարկվել է, ես էստեղ չեմ եղել»:
Թերթի թղթակիցը նրանից հետաքրքրվել է՝ իսկ ինքը կո՞ղմ է, որ կառավարության հրաժարականի հարցը դրվի, ԲՀԿ-ականը պատասխանել է. «Եթե Բարգավաճը» որոշել է, իհարկե կողմ եմ, ԲՀԿ-ի որոշմանը կողմ եմ»: