21/03/2014 18:38
Արոնյանը հաղթեց և միավորներով հավասարվեց Անանդին
Խանտի Մանսիյսկում ընթացող աշխարհի շախմատի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով վստահորեն հաղթեց Սերգեյ Կարյակինին և այժմ 4,5 միավոր ցուցանիշով 1-2-րդ տեղերն է բաժանում աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Վերջինս հաշվետու տուրում միավորը կիսեց Պյոտր Սվիդլերի հետ:
Դմիտրի Անդրեյկինը, իր հերթին, պարտության մատնեց Վեսելին Տոպալովին, իսկ Վլադիմիր Կրամնիկ-Շահրիյար Մամեդյարով պարտիան այս պահին դեռ ընթացքի մեջ է:
Այսպիսով` 7-րդ տուրից հետո առաջատար երկյակը` Արոնյանն ու Անանդը, հետապնդողներից առաջ են անցել մեկ միավորով: Այդ տարբերությունը հաղթանակի դեպքում կարող են կրճատել Կրամնիկն ու Մամեդյարովը, ովքեր 3-ական միավոր ունեն իրենց ակտիվում, սակայն առայժմ չեն կարող միանալ առաջատարներին: Պյոտր Սվիդլերը վաստակել է 3,5 միավոր, Տոպալովն ու Անդրեյկինը` 3-ական միավոր: Հետնապահը` Կարյակինը, իր ակտիվում 2,5 միավոր ունի:
Վաղը կայանալիք 8-րդ տուրում Լևոն Արոնյանը կխաղա Անանդի հետ և հաջողության դեպքում միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը: