21/03/2014 13:20
Հարձակում է եղել Սիրիայի հայաբնակ Քեսապ ավանի վրա. yerakouyn.com
Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսապ ավանի վրա:
Հարձակումն սկսվել է այսօր առավոտյան ժամը 05։00-ի սահմաններում, և բնակիչները լեռն են բարձրացել՝ վտանգից հեռու մնալու համար։ Բնակիչների մի մասը տեղափոխվել է Լաթաքիա։
Սիրիական զորքն այժմ պաշտպանում է ավանը՝ փորձելով ետ մղել ընդդիմադիր զինյալներին։ Այս մասին հայտնում է yerakouyn.com կայքը:
Նշվում է, որ բախումների հետևանքով զոհեր կան, նրանց թվում հայեր չկան: Քեսապում մարտերը շարունակվում են: