21/03/2014 11:43
«Փարաջանով» ֆիլմի համահեղինակը բոյկոտել է ՀՀ պետական մրցանակը
«Փարաջանով» ֆիլմի ուկրաինացի համառեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր Ելենա Ֆետիսովան հայտարարել է, որ հրաժարվում է ընդունել իր և ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանի հեղինակած ֆիլմին շնորհվելքի պետական մրցամակը: Այս մասին հայտնում է comments.ua-ն՝ պարզաբանելով, որ Ելենա Ֆետիսովան այս որոշումը կայացրել է ելնելով Ղրիմի հանրաքվեի հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշումից:
Նա ներկա չի գտնվի մրցանակի հանձնման արարողությանը, որը տեղի կունենա Հայաստանում: Ֆետիսովան հրաժարվել է նաև կից գումարային պարգևից:
«Իմ Ղրիմի հանրաքվեն միջազգային իրավակարգի խախտում է, սպառնալիք Ուկրաինայի և ամբողջ աշխարհի բնակչությանը»,- գրել է նա՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում:
Նշենք, որ մրցանակը պետք է հանձնվեր այսօր:
Նախորդող հրապարակումներ՝ Սերժ Ավեդիքյանի «Փարաջանով» ֆիլմն «Օսկարի» հնարավոր հավակնորդների թվում