22/03/2014 09:24
Նարիմանյան. Արամ Հարությունյանը չի տիրապետում իրավիճակին
«ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը «Ժողովրդի» հետ զրույցում խոստովանել է, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում է 2007թ. ի վեր, ըստ էության չի տիրապետում իրավիճակին: Նա նշել է, որ խորհրդային տարիներից եղել է 599 խորքային հոր, որից միայն 14-ն ունի ջրօգտագործման թույլտվություն:
Իսկ ահա քննչական մարմիններին մոտ կանգնած «Ժողովրդի» աղբյուրները փոխանցել են, որ Ա. Հարությունյանը պետք է պարզապես երկարացներ ջրօգտագործողների թույլատրության ժամկետները, այլ ոչ թե նոր մարդկանց հորատանցքի օգտագործման թույլտվություն տար: Այս խառնաշփոթի հետևանքը եղել է այն, որ ընդերքը դատարկվում է: Այս առիթով հարուցված քրեական գործի քննությունը դեռ շարունակվում է: