22/03/2014 10:11
Ոչ իշխանական ուժերը ընդհանուր հայտարարի են եկել
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ խորհրդարանական չորս ուժերն ընդհանուր հայտարարի են եկել միասնական հանրահավաք անելու գաղափարի շուրջ: Սակայն, ըստ նույն տեղեկությունների նրանք վերջնական որոշում չեն կայացրել հանրահավաքի օրվա հետ կապված՝ դա անել ապրիլի 28-ից՝ կառավարությանն անվստահություն հայտնել նախաձեռնության քննարկումից առաջ, թե հետ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդի» թղթակցի հարցին, թե երբ եք միասնական հանրահավաք անելու, նշել է. «Դեռ կոնկրետություն չկա: Այս պահին կոնկրետություն կա այն համատեղ միջոցառումների անցկացման հետ կապված, որոնց մասին հայտարարել ենք»: