22/03/2014 15:08
Նիկոլ Փաշինյան. Իշխանավորները փո՞ղ են ուզում, թող դիմեն օլիգարխներին
Էլիտայի արտոնյալ 20 տոկոսն իր կամքն է պարտադրում հանրության 80 տոկոսին, այսինքն` ժողովրդին: Այս մասին, քիչ առաջ ելույթ ունենալով Ազատության հրապարակում` ասաց ՀԱԿ խմբակցությանբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.
«Այսօր եկել եմ, որ ասեմ` «Դեմ եմ»- ը պայքար չէ 5 հազար, 10 հազար կամ 50 հազար դրամի համար: Սա պայքար է հանուն ժողովրդի ու ժողովրդի կամքի: Կասկած չկա, որ այն պսակվելու է հաղթանակով»,- ասաց պատգամավորն` ընդգծելով.
«Իշխանությունը չի կարողանում ժողովրդին համոզել, որ կուտակային համակարգը շահավետ է: Պարոնայք իշխանավորներ, դուք սխալ տեղ եք փողեր փնտրում, որովհետև թալանված ժողովուրդն այլևս փող չունի: Եթե փող եք ուզում` դիմեք ներկա ու նախկին կոռումպացված իշխանավորներին ու օլիգարխներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ այսօր չի ցանկանում խոսել քաղաքական ասպեկտների մասին.
«Այստեղ եմ իմ լիակատար զորակցությունը հայտնելու սեփական իրավունքի համար պայքարող քաղաքացուն: Ես դեմ եմ պարտադիր կուտակայինին և ինձնից կախված ամեն բան կանեմ այս լուսավոր շարժման հաղթանակի համար»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
Նախորդող հրապարակումներ` Մեկնարկեց «Դեմ եմ»-ի հավաք-երթը. Ազատության հրապարակը բազմամարդ է