22/03/2014 11:53
Ինքնահրկիզման փորձ Վանաձորում. 3 վիրավոր կա
Վանաձորի Սունդուկյան 37 հասցեի բնակիչ 37-ամյա Նորայր Բարսեղյանը, եղբոր երեխաների՝ 17 և 21-ամյա Մերի և Արարատ Բարսեղյանների հետ այրվածքներով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա վիճաբանության հետևանքով իր վրա բենզին է լցրել և մոտենալով գազօջախին՝ ինքնահրկիզման փորձ է արել: Բռնկված հրդեհի հետևանքով տուժել են նաև Մ. Բարսեղյանն ու Ա. Բարսեղյանը:
ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից հայտնում են, որ մարտի 21-ին, ժամը 02.31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 37 տանը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Թիվ 37 տանը այրվել է հյուրասենյակի բազմոցը և գորգը: Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել նույն տան բնակիչներ Մ. (ծնվ. 1997թ.) Ա. (ծնվ. 1993թ.) և Ն. (ծնվ. 1976թ) Բարսեղյանները:
Մ. և Ա. Բարսեղյանները ստացել են 2-րդ կարգի այրվածքներ և ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել բժշկական կենտրոնից, իսկ Ն.Բ.-ը ստացել է 3-րդ կարգի այրվածք՝ վերջինիս տեղափոխվել է Երևանի
Այրվածքաբանության ինստիտուտ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: