22/03/2014 12:38
Քեսապից հեռացածները գիշերել են Լաթաքիայի եկեղեցու տարածքում. Լուսանկար
Քեսապում և շրջակա գյուղերում հարձակումների ենթարկվելու պատճառով շրջանի բնակիչները հեռացել են ավելի ապահով վայրեր: Այս մասին տեղեկանում ենք Perio news էջից:
Ըստ աղբյուրի՝ հայերից շատերը այժմ Լաթաքիայի Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում գտնվող ազգային կառույցներում են: Տեղի Կարմիր մահիկ ու այլ կազմակերպություններ սնունդ ու անհրաժեշտ պարագաներ են տվել ժողովրդին: Նրանք գիշերել են եկեղեցու սրահում:
Ինչպես նշվում է Perio news էջում՝ վերջին տարիներին՝ Սիրիայի պատերազմի ընթացքում, հատկապես Հալեպի հայությունը Քեսապ է տեղափոխվել, քանի որ այստեղ համեմատաբար ավելի ապահով է:
Հիշեցնենք, որ երեկ լուսադեմին Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսապ ավանի վրա:
Նախորդող հրապարակում՝ Քեսապում բնակիչներ գրեթե չկան. Մարտերը շարունակվում են