24/03/2014 11:30
Լուկաշենկոն ճանաչել է Ղրիմը որպես Ռուսաստանի մաս
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է և այդ փաստի ճանաչումից կամ չճանաչումից ոչինչ չի փոխվի:
RBC.ru-ի փոխանցմամբ` Բելառուսի առաջնորդը նշել է, որ պատրաստ է հարաբերություններ կառուցել Կիևի այն իշխանությունների հետ, որոնց կընտրի Ուկրաինայի ժողովուրդը:
Լուկաշենկոյի խոսքով` այն, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայում, իր համար «կտրականապես անընդունելի և զզվելի է»:
Մինչ այդ, մեկնաբանելով ուկրաինական ճգնաժամը, Լուկաշենկոն խորհուրդ էր տվել նոր իշխանություններին «քիչ վազվել օտարերկրյա պետություններում և ավելի շատ աշխատել»: