24/03/2014 13:23
Մամիկոն Խոջոյանի մարմնին կիսալուսիններ են դաջվա՞ծ. ԿԽՄԿ-ն կուսումնասիրի
Օրեր առաջ, «Արմնյուզ» հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր պատրաստել Ադրբեջանից Հայաստան վերադարձած Մամիկոն Խոջայանի առողջական վիճակի մասին: Ռեպորտաժում նշվում է, որ Խոջոյանի որդին` Համլետը, խոսել է հոր հետ, սակայն հայրը նրան չի ճանաչել: Համլետ Խոջոյանի խոսքով` հոր մարմինը պատված է դաջված կիսալուսիններով, գլխին նույնպես դաջված է թուրքական մահիկը` աստղով:
Այս առնչությամբ, Aysor.am-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց, սակայն վերջինս նշեց, որ իրենք նման հարցերը չեն մեկնաբանում:
Ըստ նրա, եթե իրականում կա նման բան, ապա դա մտահոգիչ է ու իրենք անպայման կուսումնասիրեն, սակայն այդ մասին որևէ մեկնաբանություն չեն կարող ներկայացնել:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանն Ադրբեջանում էր հայտնվել այս տարվա հունվարի 28-ին: Մարտի 4-ին նրան Հայաստան էին վերադարձրել: Բժիշկների զննությունից հետո ծերունու մարմնի վրա հայտնաբերվել էին խոշտանգման բազմաթիվ հետքեր:
Նախորդող հրապարակում՝ Մամիկոն Խոջոյանին վիրահատեցին. Բժիշկների հսկողության տակ է
Մամիկոն Խոջոյանին Ադրբեջանում տանջել են. Նա ունի հրազենային վնասվածք