24/03/2014 10:14
«Ռոսնեֆտից» հաստատում են. Ցանկանում են ներդրումներ կատարել «Նաիրիտում»
Նաիրիտ գործարանի Facebook-յան էջում ԿԱՄՔ քաղաքացիական շարժման անդամները գրառում են կատարել՝ պահանջելով ՀՀ կառավարությունից պատասխանել իրենց հարցերին:
«Տիգրան Սարգսյանը փետրվարի 24-ին ներկայացրեց հանրությանը, որ մոտակա շաբաթների ընթացքում իրենք կքննարկեն, թե ինչ պայմաններ պետք է ստեղծեն Ռոսնեֆտ ընկերության ներդրումային ծրագրերի համար, որպեսզի հնարավորին չափ կարճ ժամկետում դրանք դառնան իրականություն:
Շաբաթները անցնում են, իսկ պատասխան չկա:
ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը հարցում ուղարկեց Մոսկվա և «Ռոսնեֆտ» ընկերությունը նույնպես հաստատեց, որ նրանք ցանկանում են ներդրումային ծրագրեր սկսել Հայաստանում և սպասում են աուդիտի արդյունքներին և ՀՀ կառավարության հարկային կարգի հետ կապված խնդիրների իրականացմանը:
Հիմա հարց է առաջանում, եթե ամեն ինչ այսքան լավ է ինչպես ներկայացնում է ՀՀ կառավարությունը, ապա ինչն է խանգարում, որպեսզի աշխատակիցները ստանան իրենց հասնելիք աշխտավարձները, իսկ եթե հնարավոր չէ այդ աշխատավարձները վճարել ամբողջությամբ, ապա պետք է կառավարությունը ներկայացնի աշխատակիցներին աշխատավարձների վճարման ժամանակացույցը:
ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը պահանջում է ՀՀ կառավարությունից
1. Վճարել աշխատակիցների ուշացված աշխատավարձները
2. Ներկայացնել աշխատակիցներին աշխատավարձի վճարման ժամանակացույցը` սահմանված գրաֆիկով»: