24/03/2014 13:02
ԱԺ նախագահը՝ Քեսապի դեպքերի մասին. Մենք իրավասու չենք միջամտել
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ԱԺ նիստերի մեկնարկին անդրադարձավ Քեսապի իրադարձություններին և խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ գործողություներ են իրականացվելու սիրիահայերի տարհանումը կանխելու ուղղությամբ։
«Կարելի է ասել՝ սկսում ենք կորցնել Մերձավոր Արևելքի հին հայկական համայնքներից մեկը։ Հարյուր տարին չբոլորած՝ նրանք երկրորդ անգամ տարահանվում են իրենց բնօրրանից։ Ի՞նչ գործողություններ են արվելու, ինչ-որ քայլեր արվելո՞ւ են: Մեր հայրենակիցների վիճակն, իսկապես, դժվար է և արտակարգ միջամտություն է պահանջվում»,-մասնավորապես ասաց Թևան Պողոսյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ի պատասխան ասաց, որ գործողությունների ծրագրի մասին խոսելն ավելորդ է:
«Ավելի ճիշտ կլինի ՀՀ արտաքին գործերի նախարարին կամ ԱԳՆ պատասխանատուին հրավիրել ԱԺ և նրանք փորձեն ներկայացնել, թե ինչ գործողություններ են արվում: Մենք իրավասու չենք միջամտել այլ երկրի ներքին գործերին»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Ասադը Արամ Ա. Կաթողիկոսին խոստացել է Քեսաբի խաղաղության համար ամեն բան անել
Քեսապում թեժ մարտերը շարունակվում են. Սիրիական բանակը նահանջել է