25/03/2014 16:08
Դատախազության վարչության պետը ազատման դիմում է ներկայացրել
ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետ Արտակ Արամայիսի Հարությունյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:
Նրա խոսքով՝ Արտակ Հարությունյանն ազատվել է իր առողջական վիճակի հետ կապված և գնում է թոշակի:
Շ. Տոնոյանը նշեց, որ առայժմ նոր նշանակում չկա: