25/03/2014 11:29
Զինվորի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրգործ
Մարտի 25-ին ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում ստացա» զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 Հոդվածի 2 Մասի 13 կետի (Սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հատկանիշներով:
Զինծառայողը Շիրակի մարզի Նահապետավան գյուղից է:
Նախորդող հրապարակում՝ Սահմանին զինվոր է զոհվել