25/03/2014 18:20
Սիրիական բանակին հաջողվել է գրոհայիններից ազատել Քեսաբը
Սիրիական բանակը կարողացել է գրոհայիններից ազատել սահմանամերձ Քեսաբ քաղաքի մեծ մասը: Հիմա գրոհայիններից մաքրվում են դրա հարակից տարածքները: Այս մասին տեղեկացնում է «Սուրիա ալ-Էն» լրատվական գործակալությունը:
Որոշ տեղեկություններով՝ գրոհայինները շրջափակման մեջ են ընկել հեռահաղորդակցությամբ զբաղվող ընկերության գրասենյակի մոտ: Սիրիական բանակի զինվորներին հաջողվել է ոչնչացնել 250 գրոհայինի, ովքեր շարժվում էին թուրքական սահմանի մոտից:
Դաժան մարտերից հետո հաջողվել է սիրիական դրոշը բարձրացնել Նասր լեռան վրա:
Հիմիա սիրիական բանակը մարտեր է տանում Լաթաքիայի հյուսիսում: Մարտերին մասնակցում են նաև ավիացիայի ներկայացուցիչները, ովեքեր փորձում են լեռնային գոտիներում բացահայտել զինյալների թաքստոցները:
Նախորդող հրապարակումներ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգված է Քեսաբի դեպքերով
Սերժ Սարգսյանը Հաագայում խոսեց Քեսաբում ստեղծված իրավիճակի մասին
Ասադը Արամ Ա. Կաթողիկոսին խոստացել է Քեսաբի խաղաղության համար ամեն բան անել