26/03/2014 09:25
Պաշտոնական Կիևը ՀՀ վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի մարտի 27-ին
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի՝ ՀՀ-ում հետագա աշխատանքի ճակատագիրը կորոշվի օրեր անց: «Ժամանակի» դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ պաշտոնական Կիևը ՀՀ վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի մարտի 27-ին ծրագրվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստից հետո, որի ընթացքում ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչների քվեարկությանն է դրվելու Ղրիմում կայացած հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին բանաձևի նախագիծը:
Ըստ թերթի դիվանագիտական խողովակների՝ ՀՀ քվեարկությունից հետո Կիևը կորոշի ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի աշխատանքի հետագա ճակատագիրը: