26/03/2014 09:59
«Ժառանգության» հանրահավաքի անցկացումը Վանաձորում ևս հստակ չէ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իրազեկել է Վանաձորի քաղաքապետին ապրիլի 3-ին ժամը 10:00-23:00-ն Վանաձորի Արցախ պուրակը զբաղեցնելու իրենց մտադրության մասին: Տեղեկացրել են, որ հանրահավաք են պատրաստվում անել, որի ժամանակ խոսելու են ներքաղաքական իրավիճակի և արտաքին հարցերի մասին, մասնակիցների թիվը ենթադրաբար` 1000-5000-ի սահմանում:
Հարկ է նկատել, որ Րաֆֆի Հովհաննիսյանին սովորաբար հաջողվել է բազմամարդ հանրահավաքներ անել Վանաձորում, բայց արդյոք հանրահավաքը կայանալո՞ւ է: Արմեն Մարտիրոսյանն ասել է. «Հաշվի առնելով մեր քաղաքական իրավիճակը, ցանկություն կա հանրահավաք անելու, իսկ կլինի էդ օրը, թե ոչ, դժվարանում եմ ասել»,- գրել է «Հրապարակը»: