27/03/2014 15:40
«Նաիրիտը» կվերագործարկվի. Կիսաճեպազրույց ավտոմեքենայում
Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողները կարողացան ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին մի քանի հարց ուղղել «Նաիրիտի» վերագործարկման հետ կապված` ճերազրույցի համար էնեգետիկայի նախարարին արդեն բնորոշ իրավիճակում` մի ոտքով մեքենայում:
Նախարարը նախ շեշտեց, որ այժմ «Նաիրիտի» տեխնիկատնտեսական հիմնավորումներն են քննարկվում «Ռոսնեֆտի» հետ, որից հետո վերագործարկման ճանապարհային քարտեզը պարզ կլինի:
Իսկ թե երբ կլինի վերագործարկումը, Արմեն Մովսիսիյանը չկոնկրետացրեց, կրկնեց «ճանապարհային քարտեզից հետո կլինի, կտեղեկացնենք»:
Թե որտեղի՞ց են վարկեր վերցնում «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար, արդյոք բյուջեի վրա են մնալու. նախարարը չպատասխանեց, թե որտեղից են վերցնում վարկերը, միայն հավաստիացրեց, որ գումարները բյուջեի վրա չեն մնալու, դրանք վերագործարկման ծրագրի մեջ են ներառվելու:
Ըստ Ա. Մովսիսյանի՝ վերագործարկման ծրագրի մեջ են ներառվելու նաև Միջպետական բանկին «Նաիրիտի» պարտքը: Այդ գումարները ևս բյուջեի հետ կապ չունեն:
Նախորդող հրապարակում՝ «Ռոսնեֆտից» հաստատում են. Ցանկանում են ներդրումներ կատարել «Նաիրիտում»