27/03/2014 19:18
Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կրամնիկի հետ
Խանտի Մանսիյսկում ընթացող աշխարհի շախմատի կոչման հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Լևոն Արոնյանն սպիտակներով ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ: Նույնպիսի արդյունք գրանցվեց նաև Անանդ-Անդրեյկին և Մամեդյարով-Կարյակին պարտիաներում: Իսկ ահա Տոպալովն առավելության հասավ Սվիդլերի նկատմամբ:
Այսպիսով` մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Լևոն Արոնյանը 6,5 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում` առաջատարին` Անանդին զիջելով մեկ միավորով: Մամեդյարովն ու Կարյակինը վաստակել են 6-ական, Տոպալովը, Կրամնիկը, Սվիդլերն ու Անդրեյկինը` 5,5-ական միավոր:
Մարտի 29-ին կայանալիք 13-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն Անդրեյկինն է: Կարյակինը կխաղա Անանդի, Սվիդլերը` Մամեդյարովի, Կրամնիկը` Տոպալովի հետ: