27/03/2014 09:45
Որքա՞ն արժեն «Դալմա գարդեն մոլում» վարձակալվող տարածքները
«Դալմա Ինվեստ» ՍՊ ընկերությունը հերքում է օրեր առաջ «Հայկական Ժամանակում» տեղ գտած հրապարակումն այն մասին, որ «Դալմա գարդեն մոլում» ընդամենը 2 ազատ «բուտիկ» է մնացել, միջինը 160-ական քմ տարածքով, և որի 1քմ-ի համար 52 հազար դրամ ամսավճար է սահմանված: Տեղեկությունը «Հայկական Ժամանակի» թղթակցին հայտնել էր «Դալմա մոլում» տարածք վարձակալելու փորձ արած մի քաղաքացի, ում այդպես էին պատասխանել հենց «Դալմա մոլից»: Սակայն «Դալմա Ինվեստ» ՍՊ տնօրեն Էդգար Խաչատրյանը հակառակն է հավաստիացնում:
«Նշված հոդվածով տարածված տեղեկություններն առ այն, որ «Դալմա գարդեն մոլում» ընդամենը երկու ազատ «բուտիկ» է մնացել, միջինը 160 քմ տարածքով, ինչպես նաև «Դալմա գարդեն մոլում» գործում են վարձակալության աստղաբաշխական գներ. 1քմ 52 հազար դրամ, և նա, ով կվարձակալի նշված 160քմ մակերեսով «բուտիկը», ստիպված կլինի դրա համար վճարել ամսական 8 միլիոն դրամ, իրականության հետ կապ չունեն և չեն համապատասխանում փաստացի վիճակին»,- հայտարարել է տնօրենը:
«Իսկ թե, «Դալմա գարդեն մոլում» որքան ազատ տարածք է մնացել և որքան է դրանց վարձակալության գինը, չգիտես ինչու նա չի հայտնում»,- հավելել է թերթը: