27/03/2014 17:28
Գ. Կոստանյան. «Հարսնաքարի» գործով կտրվեն իրավական գնահատականներ
«Հարսնաքարի» գործով դատական նիստի արձանագրությանը ծանոթանալուց հետո կտրվեն իրավական գնահատականներ՝ արդյոք մենք խոսում ենք քրեաիրավական դրսևորումների մասին, թե՞ ոչ»: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Նշենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է «Հարսնաքարի» գործով դատավճիռը:
Դատարանը Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման և 100 հազարական դրամ տուգանքի:
Դատական նիստին ներկա ամբաստանյալների հարազատները շատ բուռն արձագանքեցին այս որոշմանը՝ հայհոյանքներ ու վիրավորանքներ հնչեցնելով դատարանի ու փաստաբանների նկատմամբ, իսկ հաջորդ օրը ՀՀ նախագահի նստավայրի մոտ ակցիա անցկացրեցին՝ պահանջելով վերաբացել գործը, հակառակ դեպքում ինքնահրկիզվելու սպառնալիքով:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ, որոնցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:
Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Նախորդող հրապարակում՝ «Հարսնաքարի գործ». Եթե արդար դատավարություն չլինի, կինքնահրկիզվենք
«Հարսնաքարի գործով» մեղադրյալները դատապարտվեցին 12 տարի ազատազրկման
Փաստաբան. «Հարսնաքարի» գործով կայացվել է ամենաապօրինի դատավճիռներից մեկը
«Հարսնաքարի» վճռի հրապարակման ընթացքում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է»