27/03/2014 09:10
Հերմինե Նեղդալյանը «ծանր է տարել» վրացի գործընկերոջի այցի հետաձգումը
Վրաստանի կին պատգամավորների պատվիրակության Հայաստան այցի հետաձգման փաստը խորհրդարանում հատկապես ծանր է տարել Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով պետք է ընդուներ նրանց։ Դեռ շաբաթներ առաջ պլանավորված էր, որ վրաց պատգամավորուհիներն այս ամսվա վերջին կայցելեն Հայաստան, սակայն օրերս չեղյալ են համարել պայմանավորվածությունը։
«Աժ-ում խուսափում են մեկնաբանել, սակայն տեղեկություններ կան, որ դա պայմանավորված է Հայաստանի՝ աշխարհաքաղաքական վերջին գործընթացներում ռուսամետ դիրքորոշմամբ: Ի դեպ, ՀՀԿ-ականներից մեկը անկեղծացել է, որ միջազգային բոլոր հարթակներում է մեր վիճակը ծանրացել, իսկ «մենք Ռուսաստան չենք, որ երկմտեն բլոկադայի հարցում»,- գրել է «Հրապարակը»: