28/03/2014 11:43
Բարոզու. Ուկրաինան պատրաստ չէ դառնալ ԵՄ-ի անդամ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ ԵՄ-ն դեռևս պատրաստ չէ Ուկրաինային առաջարկել անդամակցության հեռանկար:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ` Բարոզուն նշել է, որ ԵՄ-ի անդամ երկրները դեռևս պատրաստ չեն այդպիսի որոշում կայացնել: Նրա խոսքով` ԵՄ-ն պատրաստ չէ նրան, որպեսզի Ուկրաինայի պես երկիրը դառնա ընտանիքի անդամ:
Բարոզուն նշել է, որ իրենք երբեք չեն ասել, որ անդամակցության համար դռները փակ են, սակայն դա հնարավոր է միայն ապագայում:
Նա հավելել է, որ Ուկրաինայի անդամակցության համար անհրաժեշտ է ԵՄ-ի անդամ բոլոր երկրների համաձայնությունը: